Հայոց Լեզու

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հաղճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շախկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակառկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, առհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ.,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, անբար, անբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարս,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա

Անգլերեն

09.09.19

09.09.19
Hometask
Word Formation
Mixed Tenses
NEF. Student’s Book  Upper Intermediate.
Reading. Young star, old star, read the interviews and write L and N.
Classroom activities.
Grammar Bank. Question Formation,page 132

06.10.19

Comment  on the following topic . In some  sentences try to express your viewpoint.
1.Some people believe that nowadays we have too many choices.
To what extent do you agree or disagree with this statement?

It is common nowadays to hear people have many choices and it is true. There are so many activities and clubs, studios where you can learn different professions, get new skills. There is Internet which makes life easy in various fields, beginning from shopping to finding everything you need.
2.Some people say that music is a good way of bringing people of different cultures and ages together.
To what extent do you agree or disagree with this opinion?

I agree Music has always been a key distinguisher of culture but many believe that it can also bridge cultural gaps and differences in age. Though I think some people overstate the impact of music leveling the differences between generations, I strongly believe that it brings people of different cultures together by expressing universal sentiments.
3.Some people believe that schools should select students based on their academic skills. Do you agree or disagree?

Some people contend that mixed ability classes are more beneficial for children’s development than streaming them on the basis of judgement about their academic abilities. However, from my perspective, I disagree with this contention.
4.When people get old, they tend to believe that the world was a better place when they were younger. Do you agree with this?

yes, because they may miss their childhood and friends. Life easier for children than for old people as they don’t have many problems to solve themselves.
5.Some people think that a sense of competition should be encouraged in children. Others believe that children who are taught to co-operate rather than compete become more successful adults. Discuss both these views and give your own opinion.

There is too much debate about whether children should be learned to be more competitive or cooperative members of society. In my opinion, both behaviours are important and cooperation is more important than competition.

Հետաքրքիր ընթերցանություն

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մասնակիցները-Աննա, Էլեն, Սիլվի, Էլեն

Նախագծի ընթացքը-Յուրաքանչյուրս կարդում ենք վեպը, պատմվածքը, կամ վիպակը և գրում վերլուծություն՝ թողարկելով մեր բլոգներում: Առաջարկում ենք կարդալ այն և կազմակերպել քննարկում դասարանում:

                           Ավելորդը

Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, ով շատ էր սիրում ու արժեքավորում իր ունեցվածքը։ Սրբունը Հաճի աղայի քույրն էր։ Ամուսնու մահից հետո Սրբունը հիվանդանում է տիֆով։ Հաճի աղան քրոջը բերում է իր տուն, բայց նա դա անում է ոչ թե քրոջ համար, այլ իր պատվի համար։

Հաճի աղան, երբ իմացավ, որ թուրքերը մոտենում են իրենց քաղաքին՝ առաջինը մտածեց իր ունեցվածքը փրկելու մասին։ Սահնակում լցրեց իր ունեցվածքը և այդ պատճառով տեղ չմնաց Սրբունի համար, Սրբունին թողեց տանն ասելով, որ նա ավելորդ է, միևնույն է մահամերձ է։ Հիվանդ քրոջն այդ իրավիճակում մենակ թողնելով տանը Հաճի աղան հեռացավ և, որն իր համար ամենակարևորն էր այդ պահին՝ փրկեց իր ունեցվածքը։

Որոշ ժամանակ անց, Հաճի աղան շատ է զղջում իր այդ քայլի համար, բայց արդեն ուշ էր…Սրբունը չկար։

Մի առավոտ Հաճի աղայի կինն արթնացնում է նրան։ Հաճին լուռ ու տխուր էր։ Կինն ասում է.

-Լավ կըսեիր, թե «Ան ավելորդ է»։

-Սու՜ս…ավելորդ մարդ չկա. Աստծո առջև հոգին հոգի է,-կնոջը սաստում է Հաճին։

Հաճին ոսկեղեն տվեց քահանային և մղկտալով ասաց.

-Ադ ա տուր աղքատներուն… Ավելորդին հոգուն համար…

 

Անգլերեն

How to become a good leader

Being a good leader takes work. It is not hard at all to 32 ___tell___ the difference between a good and a bad boss. Exceptional leaders – those who are respected and 33 __impressed____ by their team – have a lot of secret skills that they put to use every day.

Firstly, building relationships – both with your team and your partners – is crucial in leading a team. That means your success depends greatly 34 ___in___ interpersonal skills and emotional intelligence. Emotional intelligence is the ability to recognize, understand, and manage our emotions, as well as understand the emotions of others. It’s a part of how we navigate social situations and then make decisions to 35 ___achieve___ goals. Several studies have found that a strong emotional intelligence is a top factor for a leader’s success. 36 ___according___ to the research, managers with the strongest emotional intelligence were much more likely to succeed.

Exceptional leaders are ones who regularly 37 ___remind___ employees of the main goal. A team needs to know what they’re marching toward. With a larger vision in mind, their day-to-day work has more purpose.

Great leaders 38 ___make sure___ sure their daily behavior is a model for their team. They’re reliable (meaning they always follow through on what they’ve promised), they respect people’s time (meaning they don’t make others wait unnecessarily), and they retain a thoughtful, objective approach to problems or issues.

 

32   speak———-talk——tell———- say

33  amazed——— impressed—— enjoyed——- admired  զարմացած, տպավորված, զվարճացած, հիացա՛ծ

34    in  ———- on———from——-for

35  achieve–  manage——- complete—-master

36  regarding——–concerning——–including—-according

37  review—revise—–recall———- remind

38  hold—— make——– take——keep

Uncategorized

Եռօրյա ճամբար Սևանի ժայռում

Օր 1.

Մենք շարժվեցինք «Սուրբ երրորդություն» եկեղեցու բակից։ Մոտ մեկ ժամ ճանապարհ գնալուց հետո կանգ առանք Գյումուշի հիդրոէլեկտրակայանի մոտ։ Փոքր-ինչ ծանոթացանք ՀԷԿ-ի գործունեությանը։ Այնուհետև նորից տեղավորվեցինք ավտոբուսում և շարունակեցինք ճանապարհը։ Երևի կես ժամ անց հասանք։ Քնապարկերը, ուսապարկերն ու այլ իրերը դրեցինք վրանում և շտապեցինք ճաշարան։ Թեթև սնվելուց հետո հիացած ու շուտափույթ վազեցինք ափ։ Սակայն հիասթափություն ապրեցինք՝ ջուրը կանաչ էր։ Մի քանի ժամ Սևանում մնալուց հետո արդեն  գլխի ընկանք, որ լճի կանաչ կամ կապույտ լինելը կախված էր օրվա ժամից։ Ափում նստեցինք, զրուցեցինք, նկարվեցինք և վրա հասավ գիշերը։ Բավականին ցրտել էր։ Գնացինք, պառկեցինք վրանում և երկար արթուն մնալուց հետո վերջապես քնեցինք…

Օր 2.

Այս օրն ամենահագեցածն էր։ Ժամը ութին արթնացրին և կանչեցին նախավարժանք անելու։ Այնուհետև մասնակցեցինք անձրևաբեր ծեսին։ Դրանից հետո տղաները լողացին լճում, իսկ մենք՝ աղջիկներս մեր ոտքերը թրջեցինք։ Մոտ երկու ժամ անց մեզ սովորեցրին առաջին օգնություն (ինչպե՞ս  վարվել երկրաշարժից առաջ, հետո, երկրաշարժի ընթացքում։ Ինչպե՞ս օգնել ջրում խեղդվողին/խեղդվածին)։ Երբ մթնեց, երգեցինք կիթառի նվագի ներքո։ Ապա գնացինք վրաններ և էլի բավականին ուշ քնեցինք՝ զրուցում էինք…

Օր 3.

Այս օրը շատ կարճ մնացինք Սևանում։ Հավաքեցինք իրերը, նստեցինք փողոցի կողքին և սպասեցինք ավտոբուսին։ Ավտոբուսի գալուն պես, շարժվեցինք դեպի Երևան…

Մուտք ճամբար 2019

Մուտք ճամբար 2019

Ես Սիլվի Հակոբյանն եմ, եկել եմ 174 հիմնական դպրոցից։ Նորեկ եմ «Մխիթար Սեբաստացի» ավագ դպրոցում։ Եկել եմ այստեղ վերջնական կողմնորոշման համար։ Հետաքրքրված եմ թատրոնով, նաև եկել եմ ինձ դերասանության ոլորտում փորձելու և այդ ոլորտում զարգանալու համար։ Բոլոր նորեկները պետք է մասնակցեն մուտք ճամբարին և ես նույնպես։ Երեկ մուտք ճամբարի առաջին օրն էր։ Ծանոթացանք ուսուցչական անձնակազմի և երեխաների հետ։ Ձեռք բերեցինք նոր ընկերներ։ Իսկ այսօր մենք գնացինք արվեստանոցներ, ծանոթացանք արվեստագետների հետ և նրանք պատմեցին մեզ արվեստի մասին։ Նրանք մեզ սովորեցրին, թե ինչ է արվեստը և որ ամենակարևորն է՝ ասացին, որ արվեստի մեծ մասը դա արհեստ է ու պարզապես պետք է արհեստի մեջ ոգի դնել, որպեսզի այն դառնա արվեստ։ Արդեն ասացի՝ ես ընտրել եմ թատրոնը, թատրոնն է ինձ ոգեշնչել, որպեսզի ընտրեմ գեղարվեստի բաժինը։

Ամեն ինչ ոգեշնչող ու հետաքրքիր էր…